Սուրբ Ղազանչեցոցում վիրավորված ռուս լրագրողը Երևանում է. նա 3,5 լիտր արյուն է կորցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կուրց

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկին տեղափոխվել է Երևան: Այդ մասին հայտնում է iz.ru-ն՝ հղում անելով Комсомольская правда-ի թղթակից Ալեքսանդր Կոցին:

«Ամբողջ գիշեր նրա հետ աշխատել է վիրաբույժների մի քանի խումբ, այդ թվում՝ բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ԳՀԻ-ի վիրաբույժ Շահեն Դանիելյանը, որը կամավոր մեկնել է Արցախ: Վիճակը ծանր է, բայց կայուն»,- գրել է Կոցը, ապա հավելել, որ լրագրողը վիրավորումներ է ստացել կրծքավանդակի, որովայնի և վերջույթների շրջանում և կորցրել է 3,5 լիտր արյուն:

Ըստ աղբյուրին՝ տեղափոխման ընթացքում լրագրողին արհեստական կոմայից դուրս չեն բերել:

Հիշեցնենք, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը կրկնակի հրետակոծվել էր հոկտեմբերի 8-ին, Երկրորդ հրետակոծման ժամանակ ռուս լրագրող Յուրի Կոտենոկ նկարահանում էր հրետակոծված եկեղեցին: Վիրավորում ստանալուց հետո նա տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Գորիսի ԲԿ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

--00—ԼՄ