Վիրահատում են Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծումից վիրավոր երկրորդ ռուս լրագրողին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

հիվանդ

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծման հետևանքով Ռուսաստանի Դաշնությունից երկրորդ վիրավոր լրագրողը Լևոն Սումբատի Արզանովն է: Այս մասին հայտնել է WarGonzo տելեգրամի ալիքը: Լևոնը «Офицеры России» տեղեկատվական պորտալի հատուկ թղթակիցն է, պահեստազորի փոխգնդապետ:

Նրա մասնագիտացումը զինված հակամարտություններն են՝ Չեչնիա, Աբխազիա, Ուկրաինա: 2018 թ. նա ծառայություն է անցել Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Աշխատում է նաև «Силовой блок» պորտալում և «Красная звезда» թերթում:

Լևոն Արզանովին այժմ Շուշիում վիրահատում են:

--00--ԱԹ