Ռուսաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների ցանկությունը` հասնել խաղաղության

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ռուդենկո

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ցանկությունը` հասնել խաղաղության: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: 

«Մենք լսել ենք այդ հարցազրույցները, որոնցում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն են հայտնել ժամանել ՌԴ: Ողջունում ենք խաղաղության հասնելու նրանց ցանկությունը»,- նշել է նա:

Ռուդենկոն ընդգծել է՝ անհրաժեշտ է դադարեցնել կրակը և վերջ տալ խաղաղ բնակչության տառապանքներին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնել են Մոսկվա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս