Greenberg Traurig ընկերությունը Թուրքիայի հետ կապերը խզել է․ Հայ դատի հանձնախումբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

․

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտնել է Greenberg Traurig իրավաբանական և  լոբբիստական ընկերության կողմից Թուրքիայի կառավարության հետ կապերը խզելու մասին, որը տեղի է ունեցել ամերիկահայ ակտիվիստների ճնշման ներքո: 

«Այս շաբաթ ընկերությունը ներքին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում հայտնել է, որ հոկտեմբերի 29-ին դադարեցրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը նույնպես չի պատասխանել հարցմանը»:

--00-ԱՀ