Մեր հերոս տղերքը ոտքի են կանգնում․ Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոն

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24News  

Վիտալի

Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնը տեսանյութ է հրապարակել և կից գրել ․ 

«Մեր հերոս տղերքը ոտքի են կանգնում:

Վիտալին վիրավորվել է հոկտեմբերի 7-ին առաջնագծում:

Ստացել է աջ ազդրի հրազենային բեկորային վիրավորում։ Վիտալիի ծնկան հոդն ուներ շարժման սահմանափակում։ Առկա էին սուր ցավեր։

Զինվորի տանը վերականգնողական բուժման արդյունքում Վիտալին այսօր քայլում է առանց ձեռնափայտ։  Այ այսպես մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու»

--00—ՄՀ