Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գերժամանակակից Պրոթեզարան կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած ՊՐՈԹԵԶԱՐԱՆ, որը կծառայի մեր հերոսներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 

«Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը:

Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։ Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրայնի ջանքերով:

Եվ ուրեմն, հաղթելու ենք՝ առողջ և ուժեղ»,- գրել է նա: 

--0--ԿԿ