Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

նախագահ

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ այս դժվարին օրերին ևս Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի կողքին գտնվելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:

--00—ՄՀ