Իշխան Սաղաթելյանին հանրահավաքից րոպեներ առաջ հրավիրել են ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

իշխան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ հանրահավաքից րոպեներ առաջ իրեն հրավիրել են ՀՔԾ: 

«Ես ուղևորվում եմ այնտեղ։ Բոլորիդ կոչ եմ անում միանալ այս պահին Ազատության հրապարակում հավաքված արժանապատիվ ժովովրդին։ Ինձ կամ իմ գործընկերներին ձերբակալելը չպետք է հիմա մեզ հուզի։ Հիմա բոլորիդ համար նշանակություն ունի միայն Հայրենիքի ապագան։

Հետևաբար բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Այս պայքարը հայ ժողովրդի ապրելու միակ շանսն է», - գրել է Սաղաթելյանը։

--00—ԼՄ