Համազգային սուգ. նոյեմբերի 22-ն Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի օրն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Եռաբլուրն այսօր մարդաշատ էր: Նոյեմբերի 22-ը հայտարարվել է համազգային սգի օր: Գարեգին Բ-ն Մայր Աթոռում կատարել է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի արարողություն:

Պատերազմի 44 օրերի ընթացքում հայկական կողմերի զոհերի թիվը անցել է 2000-ը, կան հազարավոր վիրավորներ, տասնյակ անհետ կորածներ ու գերիներ:

Հրադադարի եռակողմ համաձայնագիրը կնքվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: Վերջինիս շրջանակում ԼՂ-ում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ 

Տեսանյութեր

Live

Լրահոս