Զոհվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Անմահության ուղին բռնեց նաև Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Վահրամ Գևորգի Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք հուշարձանագետի ֆեյսբուքյան էջից:

«Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը շտապեց Հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց... նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը... Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ... ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին ստացանք բոթաբեր լուրը...

Հավերժ փառք ու խոնարհում քեզ, սիրելի՛ եղբայր»,-նշվում է գրառման մեջ»:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մահացել էր այս տարվա փետրվարի 27-ին:

--00—ԼՄ