ՌԴ ՊՆ-ն հաստատեց. Արցախում հրադադարի ռեժիմը խախտվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը ռազմական գործողությունների դադարից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր առաջին անգամ խախտվել է:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն արդեն հայտնել է՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

--00--ԱԹ