1 օրում Արցախ է տեղափոխվել 457 քաղաքացի, վերադարձածների ընդհանուր թիվը 41 հազար է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Դեկտեմբերի 17-ին ավտոբուսներով, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 457 մարդ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռուս խաղաղապահներն իրականացնում են նաև իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետերում:

Նշենք, որ եռակողմ պայմանագրի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական:

--00—ԼՄ