Իրանի նախագահը հայտարարել Է, որ երկիրը հաղթահարել կորոնավիրուսի երրորդ ալիքը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

կորոնավիրուս

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել Է, որ երկիրը հաղթահարել Է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը: Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել Է դեկտեմբերի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բնակչության, բժշկական անձնակազմի եւ մոբիլիզացված ուժերի հետ մեկտեղ ընդհանուր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսի տարծման երրորդ ալիքը»,- ասել Է նա: Նրա ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Դեկտեմբերի սկզբից Իրանում նկատվում Է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում: Այսպես, դեկեմբերի 13-ին նոյեմբերի 1-ից ի վեր առաջին անգամ հիվանդացածների թիվը եղել Է 8 հազարից պակաս: Երկրում համավարակի սկզբից ի վեր ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում Է 1 108 269՝ 52 196 մահացու դեպքերով եւ 812 270 ապաքինվածներով հանդերձ։

 --00—ՄՀ