Ենթադրյալ գերեվարված անձանց մասին չճշտված տեղեկություններ են տարածվում. ՔԿ

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:

Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21»:

--00--ԱԹ