Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վարչապետից 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին իր գործընկերների հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և հայտնել, որ ներկայացնելու է հետևյալ փաստաթղթերը՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:

Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք Մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում:

Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից:

--00--ԱՀ