Պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է  Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակզմից,  նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը:

Արայիկ Հարությունյանն   ընդգծել է,  որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների   հարցերին, այնուհետև՝ բուհի ղեկավարության հետ քննարկել կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

--00--ԱՀ