Պատգամավորների վարքագիծը մնացել է անպատասխան, մինչդեռ ակցիա անողները բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր առավատյան Ազգային Ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպին։

«Այսօր առավոտյան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերները և համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացվող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հավկիթներով դիմավորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, իսկ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարձակվել խաղաղ ակցիա իրականացնողների վրա։

Ոստիկանության կողմից պատգամավորների այս վարքագիծը մնացել է անպատասխան, մինչդեռ խաղաղ ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։

Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո անցել է ավելի քան 3 ժամ, սակայն ոստիկանությունը հրաժարվում է ազատ արձակել վերջիններիս, այդպիսով կոպտորեն ոտնահարելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող Հայասանի դավադիր իշխանություններին և գործել բացառապես ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի», - նշված է ՀՅԴ ՀԵՄ-ի տարածած հաղորդագրությունում։

--00—ԼՄ