Դիմելու ենք Սահմանադրական դատարան. Նաիրա Զոհրաբյանը՝ իմքայլականների նախաձեռնության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական է համարում «Իմ քայլը» խմբակցության նախագիծը, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է: Հենց այսօր մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ասել է Զոհրաբյանը և հավելել, որ մինչև Եվրոպական դատարան հասնելու է այս գործով, և չգիտի՝ ինչպե՞ս են նախագիծը ներկայացնողները «այս ամենի տակից դուրս գալու»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեկտեմբերի 25-ին նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Որոշումը ներառված է դեկտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Պատճառը ԲՀԿ-ական պատգամավորի կողմից «ժեխ» բառի կիրառությունն է հանության որոշ հատվածի բնորոշելիս:

--00—ԼՄ