Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է. Արգիշտի Քյարամյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին: Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և  հաջողություններ համատեղ աշխատանքում:

«Վստահ եմ, որ  Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի  Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն  ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Արգիշտի  Քյարամյանն իր հերթին նշել է.

«Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից  մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»:

--00--ԱԹ