Ընտրական պաստառս պատռել են «Իմ քայլ»-ի համակիրները, տղանե՛ր և աղջիկնե՛ր, թուլացեք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 տարիների պատմության ընթացքում երբևէ չի եղել:

Տեղեկացա, որ ընտրական պաստառս պատռել են« Իմ քայլ»-ի համակիրները: Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք: 
Մեղկ եք:

Ամիսներ առաջ ձեր առաջնորդներն էլ էին սև լենտերով հողը վրաս թեթև արել: Ինչպես տեսնում եք, իմ մահվան մասին լուրերը չափազանցված են: Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց»,-գրել է նա: