Կյանքից հեռացել է տիկնիկային թատրոնի դերասան Արա Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

1

Կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան Արա Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։

«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ