Հետ ենք գնում 1997 թիվ․ Ալիևն անուղղակի հաստատեց՝ փուլային լուծումն է առաջարկված․ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

«Հայրենքի տարածքի մասին խոսելիս այն անվանել անվատանգություն և քննարկման պատրաստակամություն հայտնել տարածքները զիջելու՝ անունը դնելով «անվտանգություն»,  անընդունելի է։ Լավ կլիներ՝ հասկանայինք՝ ի՞նչ սկզբունքների շուրջ և ի՞նչ են իրականում բանակցում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է՝ ինչ սկզբունքերի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։

Հակոբյանը կարծում է, որ և՛ Ադրբեջանի ղեկավարը, և՛ եռանախագահներն ասում են, որ ոչ միայն կան սկզբունքներ և բանակցում են դրա շուրջ, այլև կա օրակարգ և ժամանակցույց։

«Վարչապետն ավելի շատ պետք է խոսեր ոչ թե պայմանական «մյունխենյան 6 սկզբունքի» մասին, որն ինքն էր ձևակերպել, այլ այն, ինչի շուրջ բանակցում է Ալիևի հետ   համանախագահների միջնորդությամբ։ Ալիևն ասաց, որ իրենց համար ընդունելի լուծումը փուլայինն է, որն առաջարկված է, և անուղղակի հաստատեց, որ դա է քննարկման առարկան։ Իսկ դա նշանակում է, որ մենք հետ ենք գնում 1997 թվական։ Նշանակում է Արցախի կարգավիճակը դառնում է վերջին հարցը»,- նշել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։