Փոխվարչապետ Ավինյանը նոր մամուլի քարտուղար ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նկար

Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար: Փոխվարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նժդեհ Հովսեփյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար»,- ասված է որոշման մեջ:

--00—ԼՄ