Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նրան փոխարինել է Թորոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ, Արսեն Թորոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից։

--0--ԿԿ