Դատական համակարգ փորձում են քաղաքականացնել. թույլ չենք տալու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ խորհրդակցություն է անցակցրել արդարադատության նախարարությունում:

«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի հաստատմանը:

Այսօր խորհրդակցություն եմ անցակցրել Արդարադատության նախարարությունում»,-գրել է վարչապետը:

--00—ԼՄ