Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Screenshot_49

Արդարադատության նախարարությունն աշխատանքի է հրավիրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Նախարարությունում և ենթակա մարմիններում: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Աշխատատեղեր առկա են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ՝ գրեթե բոլոր մարզերում:

Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաև աշխատավարձերի չափերն ու այլ կարևոր տեղեկություններ:

--00—ՅՄ