Միշուստինը շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին ճամփորդական ծրագրի ստեղծման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Թվային Ալմաթի 2021» ֆորումի ժամանակ հատուկ անդրադարձ կատարեց «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» ճամփորդական ծրագրին, որը ստեղծվել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից։ ՌԴ կառավարության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին այս թվային նախաձեռնության համար, որը հնարավորություն տվեց կորոնավիրուսյան՝ գրեթե մեկ տարի տևած դադարից հետո վերաբացել ՌԴ-ի օդային սահմանը Հայաստանի և Բելառուսի հետ։ 

«Ճանապարհորդում եմ առանց քովիդը» հեռախոսային ծրագիր է, որի շնորհիվ ՀՀ քաղաքացիները կարողանում են անարգել մեկնել Ռուսաստանի Դաշնություն, եթե նախօրոք բժշկական լաբորատորիաներում հանձնում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ, ստանում բացասական պատասխանի թվային տարբերակը, հաստատում QR կոդն ու մեկնում Ռուսաստան։ Արդեն տեղում նրանք հեռախոսի միջոցով կարողանում են իդենտիֆիկացնել իրենց ախտահարված չլինելու փաստն ու մուտք գործել երկիր։ 

--00—ԼՄ