Իշխանությունը ոչ թե չափել է հասարակական տրամադրությունը,այլ որոշել է հավելյալ բեռ չվերցնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն այն տեսակետին է, որ իշխանությունը ոչ թե չափել է հասարակական տրամադրությունն ու որոշել չգնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այլ ուղղակի որոշել է իր ուսերին հավելյալ բեռ չվերցնել: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ շարունակում է մնալ այն համոզմանը, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների: «Դա նաև իշխանությանն է պետք, որ չափի սեփական վստահությունը»:

Աթաբեկյանն այն կարծիքին չէ, որ իշխանությունն այլ իրականությունում է ապրում, ուղղակի նրանք անտեսում են երկրի առաջ ծառացած առաջնային խնդիրները: Հավելում է՝ իշխանությունը չի ուզում կպչել վերքին, որ չցավացնի, չբորբոքի այն:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ