Արցախի ԱՆ-ն տեղեկացնում է. բնակչությանը տրամադրվում է հոգեբանի անվճար խորհրդատվություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Հոգեբան

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում տրամադրվում է հոգեբանի անվճար խորհրդատվություն:

Ցանկություն հայտնողները կարող են այցելել ամեն օր` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-ից 16:00-ը:

Հերթագրվելու համար զանգահարել 097 37 87 76 հեռախոսահամարով: 

--00--ԱԹ