27-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Դավթաշենի կամրջից, ԱԻՆ հոգեբանը կանխել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Հունիսի 19-ին՝ ժամը 22։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա. Խ.-ին (ծնված 1995 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

--00—ԼՄ