«Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

․

2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 23:55-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի շատ «հետաքրքիր» քրեական գործով, որը կարելի է պայմանականորեն անվանել «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», ձերբակալվել է իմ պաշտպանյալ Արամ Լևոնի Սարգսյանը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Քրեական գործի փաստական և իրավական կողմին անդրադառնալու ցանկություն չունեմ, անկեղծ ասած՝ այս ֆարսը քրեական գործ անվանելն էլ է արդեն հաճոյախոսություն։ Պաշտպանյալիս ձերբակալման իրավաչափությունն արդեն իսկ բողոքարկվել է դատարան։
Նիստն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 20.02.2021թ.՝ օրվա երկրորդ կեսին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում», - նշել է նա: 

--00--ԱՀ