Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ճանապարհ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը ամբողջությամբ պատված է մերկասառույցով:

Խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

--00—ՄՀ