«Ինքն է նախաձեռնողը, չգիտեմ՝ ինչ օրակարգ է լինելու»․ Սարգսյանն ու Մարուքյանը կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այդ մասին ԼՀԿ ղեկավարը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեազրույցի ժամանակ։

«Ինքն է նախաձեռնողը, ես չգիտեմ, թե ինչ օրակարգ է լինելու», - ասել է Մարուքյանը լրագրողներին։

Նշենք, որ Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ է արել, սակայն իմքայլական պատգամավորները չեն ներկայացել նիստին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։ ՀՀ վարչապետը Հանրապետության հրապարակում մի քանի ժամում հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին դիմում է ներկայացրել, որը ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել։

--00—ԼՄ