Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն անդրադարձել են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Նախագահ Էդմոն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ այաօր հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

«Քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Նախագահին ներկայացրել եմ ԼՀԿ դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում ենք սպասվող ընտրությունները գործող օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը»,- գրել է նա։

--00--ԱԹ