Ֆրանսիայի ԱԳՆ-ն Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը երկխոսելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News  

Լը Դրիան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչով է հանդես եկել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմադիրներին: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Լե Դրիանը կոչ է արել երկխոսել՝ ժողովրդավարության պահպանման համար:

«Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնվելով ՀՀ վարչապետի և նախագահի լեգիտիմության վրա՝ դժվար ժամանակներ ապրած այս երկրում առավել հանգիստ իրավիճակ հաստատելու համար»,- ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է՝ հայկական ժողովրդավարությունը պետք է դիմակայի:

--00--ԱԹ