Կարող եք մեկ քայլով ժողովրդին վերադարձնել երբեմնի խաղաղությունը, միասնականությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել), պարոնայք սպաներ, դուք կարող եք մեկ քայլով վերջ դնել նիկոլի ստեղծած այս մղձավանջին: Դուք կարող եք մեկ քայլով ժողովրդին վերադարձնել երբեմնի խաղաղությունը, ներդաշնակությունն ու միասնականությունը: 

Մեկ անգամ էլ մտածեք, խորը մտածեք... դեռ շանս ունեք փրկելու իրավիճակը: 
Տղերք, միացեք մեր անվտանգության ու խաղաղության հիմնական երաշխավորին, միացեք հայոց պարծանքին, հայոց բանակին:

Տղերք, կյանքից թանկը՝ պատիվն է, իսկ պատվից թանկը՝ Հայրենիքը:

Մի ուշացրեք, հետո ինքներդ եք ձեզ մեղադրելու»:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս