ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

օդ

ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ: ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

«Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։ Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» («Путешествую без COVID-19») հավելվածը։ Հավելվածում հաստատվում և նշվում է օգտատատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը և արդյունքը»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ