Արցախցիներին հյուրընկալած իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերն աջակցություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

արցախցիներ

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։ Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ՝ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Դիմումները կընդունվեն օոliոe.ssa.am կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Ընթացակարգի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  --00—ՄՀ