ՌԴ ֆինանսավորմամբ մեկնարկում է վիճակագրության ոլորտի մասնագետների պատրաստման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Դեսպանություն

Ռուսաստանը կֆինանսավորի ՄԱԿ-ի` ԱՊՀ երկրների, այդ թվում` Հայաստանի վիճակագրության ոլորտում երիտասարդ մասնագետների պատրաստման ծրագիրը: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը մեկնարկում է տեխնիկական աջակցության նախագծի իրականացումը, որի ընթացքում ՄԱԿ-ի փորձագետները և վարձու խորհրդատուները երկու տարի շարունակ երիտասարդ մասնագետներին, ինչպես նաև պրոֆիլային բուհերի ուսանողներին կծանոթացնեն վիճակագրության ոլորտի, նաև ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հետ աշխատանքին:

Նախագիծը ֆինանսավորվում է ՌԴ կողմից` ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բարեգործական ներդրումների միջոցներից: Նախագծի բյուջեն 400 000 ԱՄՆ դոլար է:

Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել մի քանի գիտական-գործնական համաժողովներ` վիճակագրության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետների մասնակցությամբ, նախատեսվում է նաև մշակել ուսումնական նյութեր և օնլայն-դասընթացներ, որոնք հասանելի կլինեն երիտասարդ մասնագետների համար: Նախագիծը կձգվի մինչև 2020 թ. ավարտը: 

--00--ԱԹ