ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունը։
Մինչ այս Ջալալ Հարությունյանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։
Բակո Սահակյանի հրամանով էլ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, նոր հրամանատարն է Կարեն Աբրահամյանը: