Արքայազն Հարրին զրուցել է եղբոր ու հոր հետ, բայց զրույցն արդյունավետ չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Հարրի

Բրիտանիայի արքայազն Հարրին Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցից հետո զրուցել է եղբոր` արքայազն Ուիլյամի և հոր` արքայազն Չարլզի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Այս զրույցները, սակայն, «անարդյունավետ» են եղել:

Արքայազն Հարրին և իր կինը` Մեգան Մարքլը, CBS հեռուստաալիքի հաղորդավարուհի Գեյլի Քինգին տեղեկացրել են, որ տեղի ունեցած զրույցներն արդյունավետ չեն եղել, միևնույն ժամանակ նշել են` ուրախ են, որ թագավորական ընտանիքի հետ երկխոսություն են սկսել: Հաղորդավարուհին նաև տեղեկացրել է, որ արքայական ընտանիքը դեռ չի շփվել Մեգան Մարքլի հետ:

Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում զույգը մի քանի սենսացիոն հայտարարություն էին արել, որոնք ցավոտ էին եղել արքայական ընտանիքի համար: Մարքլը հայտնել էր, որ ամուսնու հարազատներից մեկը մտահոգություն է հայտնել իր ապագա երեխայի մաշկի գույնի առնչությամբ, բացի այդ, Մարքլը մտածել է ինքնասպան լինելու մասին, բայց իրեն արքայական ընտանիքը հրաժարվել է օգնություն տրամադրել:

--00--ԱԹ