Արտակ Դավթյանը կապեր ունի վարչապետի հետ․ նրա նշանակումն անլուրջ մոտեցում է բանակի հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Արտահերթ ընտրությունների պետք է գնալ միայն երկիրը կայունացնելուց հետո։ Այն օր առաջ չպետք է կազմակերպվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Հիմա ներքաղաքական վիճակն այնքան լարված է, որ ժամանակ չեն տրամադրում երկրի սոցյալ-տնտեսական, անվտանգության հարցերի լուծմանը։ Կարծես մեր երկրի խնդիրը միայն իշխանության դեմքերի փոփոխությունն է։ Ընտրություններն այսօր թիվ մեկ կարևորության հարցը չեն»,- ասել է պատգամավորը։ 

Ըստ նրա՝ որևէ մեկի քայլերը կառուցողական չեն։ 

Խոսելով հնարավոր ընտրակեղծիքի կիրառման մասին՝ Հովսեփյանը նկատել է․
«Ոչ միայն իշխանությունը, այլև նրանց հետ հակամարտության մեջ մտնող բոլոր ուժերն ամեն ինչ կանեն, որ վերականգնվեն ընտրակեղծարարության մինչև 2018թ․-ը գոյություն ունեցող բոլոր մեխանիզմները։ Կա երկու բևեռ՝ մեկը ձգտում է պահել իշխանությունը, մյուսը՝ վերադարձնել։ Եվ կա երրրորդ բևեռը, որը նստած հետևում է՝ ինչ է կատարվում ու անմասն է մնալու ընտրություններից։ Երբ շատերը չգնան ընտրության, մասնակցության ցածր ցուցանիշի պարագայում ամեն հնարավոր լծակներ կիրառվելու է՝ նախկին կապեր, ներկա հնարավորություններ, ֆինանսական ռեսուրսներ»,- ընդգծել է Հովսեփյանը։

Ըստ նրա՝ բացարձակ թափանցիկ ընտրություններ լինելու պարագայում հանրապետության 30 տոկոսն է մասնակցելու, որովհետև մնացած մասը երկուսին էլ չի ուզում տեսնել։ 

Պատգամավորը կարծում է, որ բախումներն անխուսափելի են լինելու քարոզարշավի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ