Բանդիտները, ընտրակեղծարարներն ահռելի նյութական միջոցներով կփորձեն հասնել ցանկալի արդյունքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Բանդիտները, ընտրակեղծարարներն ու մարդասպանները ոչ միայն չպատժվեցին, այլև վխտում են ազատության մեջ, պահպանում իրենց ահռելի նյութական միջոցները, որոնք օգտագործելու են այս ընտրական գործընթացում իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար։ Սա պետք է կարողանա կանխել իշխանությունը։ Իսկ եթե վերջինները որոշեն զբաղվել ընտրակեղծարարությամբ, դա կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախճանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

«Արդար Հայաստանի» ղեկավարը կարծում է, որ ստեղծված ճգնաժամը հնարավոր է լուծել միայն խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Սակայն, եթե դրանից հետո ևս այն շարունակվի, ապա երկիրը կներքաշվի ավելի խորը խնդիրների մեջ։

Նորիկյանն առաջարկում է նախևառաջ փոխել երկրի կառավարման համակարգը՝ անցում կատարելով կիսանախագահականին, որից հետո նոր անցկացնել արտահերթ խորհրդարանական, ապա նաև նախագահական ընտրություններ։

Շարունակությունը՝ տեսանյութում։