Իրականացվել են մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News  

բանակ

Մարտի 29-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են ենթակա զորամասերի մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ։

Ստուգվել են սպայակազմի մարտական փաստաթղթերը, ներկայացվել առաջնային խնդիրները և դրանց լուծման հաջորդականությունը, տրվել առկա թերությունների շտկմանն ուղղված ցուցումներ։

--00—ՄՀ