Գեորգի Կիմիչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում․ Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

հասարակական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է նշանավոր բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան կապակցությամբ։

«Ցավակցում եմ նշանավոր բժշկի և քաղաքացու՝ Գեորգի Պողոսյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր ժամանակների ուսանողներին։ Վստահ եմ՝ մեծ կորուստ ունեցավ նաև բժշկական համայնքը։ Գեորգի Պողոսյանը ոչ միայն տաղանդավոր բժիշկ էր, այլև իր հայրենիքի ճակատագրով մտահոգ մտավորական։ Գեորգի Կիմիչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»։

--0--ԿԿ