Եվրոպական դեղերի գործակալությունը հաստատել է AstraZeneca-ի և թրոմբոզի առաջացման միջև կապը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1
France 24-ը հայտնում է, որ Եվրոպական դեղերի գործակալության մամուլի խոսնակը հաստատել է «AstraZeneca» հակակորոնավիրուսային պատվաստանյութի և արյան թրոմբի առաջացման միջև կապը: Պատվաստանյութն օգտագործելուց հետո արյան թրոմբոզի դեպքեր են  արձանագրվել մի քանի երկրներում, արձանագրվել են նաև մահվան դեպքեր։ 

Այս պահին ԵՄ շուկայում թույլատրվում են 3 ընկերությունների պատվաստանյութերը՝ Pfizer/BioNTech-ինը, որը գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափով, Moderna-ինը, որը գնվել է 160 միլիոն դեղաչափովը, AstraZeneca-ինը, որը գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափով։

Հիշեցնենք, որ դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են մի քանի երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Դանիա, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և այլն։
 

--00—ԼՄ