AstraZeneka-ն ճանաչված է ԵՄ-ի կողմից, ընթանում է պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Մարկ Գրիգորյանի գրառմանը, հայտնում է, որ մեր երկրում առկա AstraZeneka պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:

«Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք՝ ԵՄ երկրներինը:

Նշենք, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը»,- հայտնում են առողջապահոթյան նախարարությունից:

--00—ՄՀ