Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի ԲԴԽ-20-Ո-25 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նարեկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:

--0--ԿԿ