Գերիների մասով, ցավոք, մեր խաղաքարտերը սահմանափակ են, բայց մենք էլ ենք ինչ-որ բան ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն անթույլատրելի է համարում, երբ տարբեր կողմերից փորձում են քաղաքականացնել կամ շահարկել ռազմագերիների հարցը: Հիշեցնում է՝ գերիների հարցը ոչ թե քաղաքական, այլ հումանիտար հարց է: Հետևաբար, պետք է անել ամեն բան, որ Ադրբեջանը կատարի ռազմագերիներին վերադարձնելու գործընթացը, որը բխում է միջազգային բոլոր նորմերից։

24News-ի դիտարկմանը, թե գերիների վերադարձնելու հարցում հայկական կողմը սպառել է բոլոր խաղաքարտերն ու բանակցային գործիք գրեթե չի մնացել, պատգամավորն այսպես արձագանքեց. «Այո, ցավոք, մեր խաղաքարտերն այդ մասով սահմանափակ են, բայց ադրբեջանցիների դիմաց մենք էլ ենք ինչ-որ բան ստացել, հենց գուցե այն, որ միանգամից 44 գերի է վերադարձել Հայաստան»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս