Գոռ Մելիքյանն ազատվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գոռ Մելիքյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

--00—ԼՄ